Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչում են

Armenpress 22:30, 25 Ապրիլ, 2024

ՌԻՄԻՆԻ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային պայքարում 10-րդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իտալական Ռիմինի քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության թիմային պայքարում Հայաստանի ընտրանին 231,3 միավորով 10-րդն է: Լավագույն եռյակում Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի թիմերն են:

Երիտասարդական ընտրանու կազմում առանձին գործիքների եզրափակիչ դուրս եկան Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խատարյանը: Երկուսն էլ հանդես կգան նժույգ-թափերի վարժությունում: Եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին:

Մեծահասակների հավաքականից որակավորման փուլի արգելքը հաղթահարեցին Արթուր Դավթյանը (հենացատկ), Արթուր Ավետիսյանը (օղակներ) և Գագիկ Խաչիկյանը (նժույգ-թափեր):

Վարվառա Հայրապետյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am